суббота, 30 апреля 2011 г.

Բլոգները ` որպես լրատվության այլընտրանքային աղբյուր

     Եթե ոչ վաղ անցյալում հասարակության համար  լրատվության հիմնակնան   աղբյուրներն  էին  մամուլը ,ռադիոն և հեռուստատեսությունը,ապա այսօր բացի վերոնշյալ ԶԼՄ-ներից ,որպես լրատվության աղբյուր,կարող են ծառայել նաև  բլոգները:Վերջիններս պարբերաբար թարմացվող գրառումներով ցանցային մատյաններ են:Շատ հաճախ բլոգները,բացի բլոգերի համար անձնական օրագիր լինելուց,կարող են վերածվել լուրջ լրատվական աղբյուրի:Դրանք կարող են իրականացնել այն ֆունկցիաններն ու պարտականությունները,որոնք շատ անգամ սուբյեկտիվ պատճառներով անտեսվում են ավանդական լրատվամիջոցների կողմից:Այսօր շատ լրատվամիջոցներ առաջնորդվույմ են քաղաքական շահով`մոռանալով իրենց կատարելիք առաքելության մասին:Մեր իրականությունում ԶԼՄ-ները ,մասնավորապես մամուլը,աստիճանաբար մոռանում են իրենց նպատակն ու պարտավորությունը`լրատվամիջոցներից վերածվելով քաղաքական նպատակների հասնելու միջոցի:Անկախ տոտալիտար հասարակության ձևական կարգավիճակից ԶԼՄ-ները դտնվում են համապատասխան պետական և այլ կառույցների հսկողության ներքո:Լրատվամիջոցները ,որպես կանոն,առանձնակի պարտավորություն պիտի ունենան հասարակության առաջ ,հաճախ քաղաքացիներից թաքցնում են իրական եղելությունն ու խնդիրները,գունավորում կամ սևացնում իրականությունը:
             Վերոնշյալ իրողության պայմաններում սոցիալական ,կոորպորատիվ և անձնական բլոգները հասարակության համար հաճախ դառնում են օբյեկտիվ ,անկողմնակալ ինֆորմացիա ստանալու միակ աղբյուր:Տեքսի,պատկերների կամ մուլտիմեդիայի միջոցով բլոգները սպառողներին մատուցում են այն տեղեկատվությունը,որը խնամքով թաքցվում է քաղաքական որոշակի դրդապատճառներով:Հաճախ լրագրողները դառնում քաղաքական շահերի գերի`զրկված լինելով սեփական դիրքորոշում ունենալու,իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման հնարավորությունից:Բլոգներն այդ առումով լրագրողներին և առհասարակ յուրաքանչյուրի համար ազատ արտահայտվելու լավագույն տարբերակ ներից է:  
Հաշվի առնելով բլոգների ներկայիս  հաջողությունը և տարածված լինելը` դրանք կարող ենք ընդունել և որակավորել որպես այլընտրանքային ԶԼՄ:  Բլոգներին հատուկ են մի շարք առավելություններ և  առանձնահատկություններ.  Գործում են առավել օպերատիվտրամադրում են համառոտ ինֆորմացիա,ընձեռում են հնարավորություն քննարկումներ ծավալելկարծիքներ փոխանակել:Բլոգներից առավել շատ  օգտվում  և  դրանք որպես  ինֆորմացիայի աղբյուր  են  ծառայում  հատկապես  այն սպառողների  համար, ովքեր առնձնապես  չեն  հետևում ավանդական  ԶԼՄ-ի  լուրերին և ավելի շատ  ժամանակ  են  անցկացնում  համացանցում: Ինչպես շատ օնլայն լրատվամիջոցներ, այդ թվում  նաև  բլոգների մեծամասնությունը ղեկավարվում են այնպիսի  մարդկանց կողմից, ովքեր  չունեն  ժուռնալիստական  կրթություն և փորձառություն: Հարկ է  նշելոր բլոգների  ընդամենը 5-10%-ին կարելի է վերագրել տեղեկատվական գործառույթ: Հաշվի առնելով այս ամենը նաև չենք կարող  անտեսել ,որ այսօր կան բլոգերներ, որոնք շատ լրագրողներից  ավելի լավ են աշխատում: Էլ չասածոր լրագրողների մի ստվար զանգված  այսօր նաեւ բլոգերներ ենԲլոգների  դերն ու կարևորությունը որպես ԶԼՄ հատկապես մեծանում է արտակարգ դրությունների ժամանակ:  Հայաստանում բլոգների  նշանակությությունն  ու  գործունեությունը գնահատվեց հատկապես «մարտիմեկյան» արտակարգ դրությունից հետոԱյդ ընթացքում, երբ ԶԼՄ-ները կամ չէին գործումկամ տրամադրում էին սահմանափակ  և կծկտուր տեղեկատվություն տեղի  ունեցածի վերաբերյալ,  բլոգներըգտնվելով անվերահսկելի տիրույթումակտիվ քննարկում էին քաղաքական իրավիճակը և ճիշտ գնահատում կատարվածը : Ֆոտոբլոգների  լուսանկարները արտացոլում էին իրականությունը, բլոգկաստինգները պարունակում  էին  այնպիսի ձայնային  հաղորդագրություններ, որոնք չէին լսվել ոչ մի հեռուստաալիքով  կամ էլ  ռադիոկայանով:
Մի  քանի օրվա  ընթացքում  հայկական բլոգներ այցելողների թիվը զգալիորեն աճեց` հասնելով իր գագաթնակետինԱյդ ժամանակ շատերը, ովքեր նախկինում թերահավատորեն  էին  վերաբերվում  բլոգներին սկսեցին  գնահատել   վերջիներիս  դերը  քաղաքականության  մեջ: Այնուամենայնիվ բլոգերների մի մասը  հրաժարվում է համեմատվել լրագրողների հետ:Լրագրողի գործունեության  և աշխատանքի  նպատակը գումար վաստակելն է, և ի տարբերություն բլոգերի`  ունի ֆինանսական կախվածություն,: Բլոգերն ունի բացարձակ ազատություն և հնարավորութուն ասելու  այն  ինչ  ցանկանում  է:
  Բլոգների  հաջողության  համար  պակաս  կարևոր չեն  նաև դրանց  ճիշտ  և  գրագետ  ձևավորումը: Սովորաբար  ընդունված է առանձնացնել  մի  քանի  հիմնական  կետեր,  որոնք կարող  են  նպաստել  ինտերնետային  էջի  հաջող  ձևավորմանը:Պետք  է  հաշվի  առնել  արդյոք  գույններն  աչք  շոյող  են և դրանք  համապատասխանում  են բլոգի  բովանդակությանն  ու  նպատակին, արդյոք  տարբերվում  են  գրաֆիկական  տարրերի  ծավալն  ու  չափը և  այլն:  

  Լինելով  հասարակական բնույթի բլոգները  ընթերցողներին  նաև հնարավորություն  են  տալիս  հրապարակային բանավեճի մեջ մտնել հեղինակ հետ: Բլոգները   անձնական մտորումների արտահայտչամիջոց լինելուց բացի, կարող է լինել նաև լրատվական կազմակերպություն: Նման գործունեություն կարող են իրականացնել  կորպորատիվ բլոգները, որոնք վարվում են մեկ կազմակերպության  անդամների կողմից, որոնց գործունեությունը  կարող  է ուղղված  լինել  միևնույն  նպատակին հասնելու  համար: Ըստ  բովանդակության տեսակի շատ  կարևոր դեր  ու նշանակություն  ունեն նաև  ֆոտոբլոգները: Վերջիներս  տեքստային, երաժշտական և  այլ  բովանդակությամբ բլոգներից տարբերվում  են նրանով,  որ  հիմնականում  պարունակում են լուսանկարներ և անհրաժեշտ  տեղեկատվությունը տարածում են  ֆոտոլուրերի, էքսկլյուզիվ  լուսանկարների  միջոցով:

   Իրականում ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում,Ցանցային լրատվության միջոց հասկացության սահմանման բլոգերնը համարվում են ԶԼՄ և հետևաբար ենթական են զանգվածայինլրատվության մասին օրենսդրությանը: